Օր օրի ավելի ենք մոտենում ԵՄ վիզաների ազատականացմանը. Արփինե Սարգսյան

20.05.2026, 21:03
Օր օրի ավելի ենք մոտենում ԵՄ վիզաների ազատականացմանը, հայտարարել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը
Օր օրի ավելի ենք մոտենում ԵՄ վիզաների ազատականացմանը. Արփինե Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի․/Նովոստի-Արմենիա/․ Օր օրի ավելի ենք մոտենում ԵՄ վիզաների ազատականացմանը, հայտարարել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Նրա խոսքով` այս գործընթացը ոչ միայն Հայաստանի քաղաքացիների շարժունակությունը դյուրացնելու մասին է, այլև վստահության, արժանապատիվ գործընկերության և եվրոպական ընտանիքի հետ ավելի սերտ կապեր հաստատելու։

«Ուզում եմ փաստել, որ մեր ջանքերի շնորհիվ օր օրի ավելի ենք մոտենում վիզաների ազատականացմանը։ Սա մեզ համար շատ կարևոր և պատասխանատու արձանագրում է», - ասաց Սարգսյանն այսօր` և Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրինության փոխտնօրեն Յոհաննես Լուխների հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

Առաջընթաց հիմնական ոլորտներում

Նախարարը նշեց. որ առաջընթացի զեկույցում առաջանցիկ տեմպեր են արձանագրվել հատկապես այնպիսի զգայուն ոլորտներում, ինչպիսիք են կենսաչափական փաստաթղթերը, կենսաչափական համակարգը, սահմանների կառավարումը, միգրացիայի և ապաստանի հարցերը։

Ըստ Սարգսյանի` սա փաստում է, որ Հայաստանը կանխատեսելի, պատասխանատու և վստահելի գործընկեր է Եվրամիության համար։

Նա նաև ընդգծեց մայիսի 4-ին կայացած Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը, որի արդյունքում ստորագրվեցին կարևոր փաստաթղթեր։

Սարգսյանն հիշեցրեց, որ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրում նշվել է 74 հենանիշ, իսկ եվրոպացի գործընկերները ներկայացրել են 53 առաջարկություն։

«Մենք պատրաստակամ ենք նույն հետևողականությամբ շարունակել նաև բոլոր առաջարկությունների իրականացումը», - ասաց Սարգսյանը։

Նախարարն ընդգծեց, որ Հայաստանը միակ պետությունն է աշխարհում, որի հետ ԵՄ-ն վարում է այսպիսի ակտիվ երկխոսություն վիզաների ազատականացման ուղղությամբ։

«Այսօր արդեն ունենք գործողությունների ծրագիր և առաջընթացի առաջին զեկույցը։ Մենք հետևողականորեն առաջ ենք շարժվելու՝ որակով և պատշաճ ժամկետներում իրականացնելով գործողությունների ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումները»,- ասաց Սարգսյանը։

Նա նշեց, որ սա ԵՄ-ի հետ մոտարկման ճանապարհին ՀՀ քաղաքացու համար ամենաշոշափելի բաղադրիչն է, որն անմիջականորեն ազդելու է մարդկանց կյանքի և կենսակերպի որակի վրա։

ԵՄ. Ավելի շատ վիզաներ Հայաստանի քաղաքացիների համար

Լուներն իր հերթին նշեց, որ ԵՄ-ն այժմ ավելի մեծ թվով վիզաներ և բազմակի մուտքի վիզաներ է տրամադրում ՀՀ քաղաքացիներին, ինչպես նաև համատեղ մեծ ջանքեր է ներդնում, որպեսզի նվազեցվի վիզայի դիմումների մերժումների թիվը։

«Ես շատ լավ հասկանում եմ քաղաքացիների անհամբերությունը՝ լիարժեք առանց վիզային ռեժիմ ունենալու ուղղությամբ շարժվելու հարցում»,- ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով` իրենք նախաձեռնվել են ավելի շատ առևտուր և ներդրումներ ապահովել, և ակտիվ աշխատանք է տարվում հետազոտությունների, կրթության և մշակութային փոխանակումների ոլորտներում։

«Մենք վիզաների ազատականացումը դիտարկում ենք որպես Եվրամիության և Հայաստանի միջև ամբողջ գործընթացի միայն մեկ բաղադրիչ»,- եզրափակեց նախարարը։

Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզային ռեժիմի ազատականացման մասին

Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությունը պաշտոնապես մեկնարկել է 2024 թվականի սեպտեմբերին: ԵՄ փորձագիտական ​​առաքելությունները Հայաստան են ժամանել 2025 թվականի գարնանը, իսկ 2025 թվականի նոյեմբերի 5-ին Եվրոպական հանձնաժողովը Երևանին է ներկայացրել վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը:

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի խոսքով՝ այս պլանի իրականացման միջոցառումները գտնվում են Հայաստանում նախատեսված բարեփոխումների շրջանակներում։

Գործողությունների ծրագիրը ներառում է 74 պարտադիր կետ։ Դրանք խմբավորված են չորս ոլորտների՝ կենսաչափական փաստաթղթեր (անձնագրեր և նույնականացման քարտեր), սահմանների կառավարում (ներառյալ միգրացիան և ապաստանը), հասարակական կարգ (ներառյալ թմրանյութերի, մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարը, հանցագործությունների կանխարգելումը և կոռուպցիայի դեմ պայքարի միջոցառումները) և մարդու իրավունքների պաշտպանություն։