Ողբերգական ավտովթար Երևանում՝ մոտոցիկլետի մասնակցությամբ․ կա զոհ ու վիրավորներ

22.05.2026, 13:04
Երևանի կենտրոնում բախվել են մոտոցիկլետն ու «Lexus»-ը. մոտոցիկետի վարորդը մահացել է
Ողբերգական ավտովթար Երևանում՝ մոտոցիկլետի մասնակցությամբ․ կա զոհ ու վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Մայիսի 22-ին, ժամը 02։13-ին 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորչի և Իտալիայի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են մոտոցիկլետը և «Lexus» մակնիշի ավտոմեքենան․ մոտոցիկլետի վարորդը մահացել է, իսկ «Lexus» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և մոտոցիկլետի ուղևորը հոսպիտալացվել են։

Փրկարարներն իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ», - նշված է հաղորդագրության մեջ։