13 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկի որոշ հասցեներում
18.05.2026,
21:34
Մայիսի 19-ին վթարային ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկի որոշ հասցեներում
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի․/Նովոստի-Արմենիա/․ Մայիսի 19-ին վթարային ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկի որոշ հասցեներում։
Ինչպես տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը, վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ մայիսի 19-ին ժամը 09:00-22:00-ն կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Արագածի, Կողբի, Մայիսի 9-ի, Ղարիբջանյանի, Դոդոխյանի, Նիզամի, Մանթաշյան, Կատովսկու Պատկանյանի, Մուսաելյանի, Օդեսայի, Արտաշեսյան Պողոտայի ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,-նշվում է հաղորդագրության մեջ։

