ՀՀ պատմության թանգարանի աշխատակից Սեդա Գալստյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ մեդալով

18.05.2026, 20:09
Հայաստանի պատմության թանգարանի Նոր և նորագույն պատմության բաժնի վարիչ Սեդա Գալստյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ մեդալով։
ՀՀ պատմության թանգարանի աշխատակից Սեդա Գալստյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ մեդալով

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի պատմության թանգարանի Նոր և նորագույն պատմության բաժնի վարիչ Սեդա Գալստյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ մեդալով։

Գալստյանը մեդալին արժանացել է մշակույթի բնագավառում ունեցած նշանակալի ավանդի, երկարամյա և անբասիր աշխատանքային գործունեության համար։

Մեդալը հանձնվել է մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ։

Այն Սեդա Գալստյանին շնորհել է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար՝ Ժաննա Անդրեասյանը։

Նշենք, որ   «Թանգարանների գիշեր» համաեվրոպական նախաձեռնության շրջանակում այսօր Հայաստանի պատմության թանգարանում երկարատև դադարից հետո վերաբացվել է «Գոյապայքար և վերածնունդ․ Հայաստանի Հանրապետություն» խորագրով մշտական ցուցադրությունը։