ԱԺ ընտրություններ․ ի՞նչ անել, եթե ձեր տվյալները չկան ընտրացուցակներում

18.05.2026, 14:17
ՀՀ ներքին գործերի նախարարությունը պատասխանել է հաճախ տրվող հարցեր 2026թ․–ի ԱԺ ընտրությունների վերաբերյալ
ԱԺ ընտրություններ․ ի՞նչ անել, եթե ձեր տվյալները չկան ընտրացուցակներում

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ ներքին գործերի նախարարությունը պատասխանել է հաճախ տրվող հարցեր 2026թ․–ի ԱԺ ընտրությունների վերաբերյալ։

Ինչպե՞ս համոզվել, որ ըստ գտնվելու վայրի ներկայացրած դիմումը բավարարվել է։

Դիմումը ՆԳՆ ՄՔԾ տարածքային ստորաբաժանումում թղթային եղանակով լրացնելու դեպքում եռօրյա ժամկետում անհրաժեշտ է մոտենալ նույն տարածքային ստորաբաժանում։
Էլեկտրոնային եղանակով դիմումն ուղարկելու դեպքում եռօրյա ժամկետում ՄՔԾ պաշտոնական էլեկտրոնային հասցեից անձը ծանուցվում է հաստատման մասին։

Ինչու՞ իմ տվյալները չկան ընտրացուցակներում։

Անձի տվյալները նախնական ընտրական ցուցակներում չեն ներառվում, եթե անձնագրի ժամկետը վեց ամիս և ավել՝ լրացած է, և եթե ՀՀ-ում չունի հաշվառում։

Եթե անձի տվյալները չկան ընտրողների ցուցակում, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել։

Եթե ընտրության իրավունք ունեցող անձը նախնական ցուցակներում չի հայտնաբերում իր տվյալները, ապա անհրաժեշտ է դիմել ՆԳՆ ՄՔԾ տարածքային ցանկացած ստորաբաժանում, այդ թվում՝ Ծառայության գլխամասային գրասենյակ։ 

ՀՀ Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների համաձայն՝ Ազգային ժողովի ընտրություններից առաջ 30-րդ օրվա դրությամբ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված Հայաստանի քաղաքացիների ընդհանուր թիվը կազմում է 2 482 872 մարդ։