Արման Թաթոյանն առաջարկել է վաստակաշատ մասնագետներին թոշակի անցնելուց հետո ներգրավել պետական ծրագրերում

18.05.2026, 17:09
Արման Թաթոյանն առաջարկել է օգտագործել վաստակաշատ թոշակառու մասնագետների փորձը
Արման Թաթոյանն առաջարկել է վաստակաշատ մասնագետներին թոշակի անցնելուց հետո ներգրավել պետական ծրագրերում

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի․/Նովոստի-Արմենիա/. «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու, նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանն առաջարկել է օգտագործել վաստակաշատ մասնագետների փորձը նրանց թոշակի անցնելուց հետո։

«Մարդն անցնում է թոշակի, և դրանից հետո պետությունը նրան ասում է՝ վե՛րջ, գնա և ստացիր քո թոշակը, դու մեզ այլևս պետք չես», - նշել է Թաթոյանը։

Նրա խոսքով՝ բազմաթիվ մասնագետներ՝ ուսուցիչներ, բժիշկներ, դատավորներ, դատախազներ, նախարարությունների աշխատակիցներ, ոստիկաններ, որոնք իրենց ողջ կյանքը նվիրել են պետությանն ու հասարակությանը, մեր պետությունը շենացնելու գործին,այսուհետ իրենց անօգնական ու ոչ պետքական զգում։

«Մենք իրավունք չունենք նման ճոխություն թույլ տալու։ Նրանցից շատերը ուզում են ներգրավել, շարունակել իրենց առաքելությունը։ Մենք պետք է պետական ծրագրերի միջոցով նրանց ներգրավենք երկրի զարգացման գործում։ Օրինակ՝ վաստակաշատ թոշակառու մանկավարժներին ներգրավենք երիտասարդ սերնդին կրթելու և փորձը փոխանցելու գործում», - ասել է Թաթոյանը։