Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը մայիսի 19-ի ցերեկը կնվազի 3-6 աստիճանով
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի․/Նովոստի-Արմենիա/. Երևանում մայիսի 19-23-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։
Այս մասին հայտնում է ՀՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Մայիսի 19-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում տեղումները կլինեն ինտենսիվ։
Հանրապետության տարածքում մայիսի 19-ին և 21-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 20-ին, 22-23-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ:
Մայիսի 19-ի գիշերը առանձին հատվածներում տեղումները կլինեն ինտենսիվ։ Քամին`հյուսիսարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 19-ի ցերեկը կնվազի 3-6 աստիճանով։

