«Անկլավների թեմայից չենք կարող հրաժարվել, որովհետև ինքներս ունենք անկլավ՝ Արծվաշենը». Փաշինյան

22.05.2026, 12:33
Եթե որևէ մեկը հրաժարվի, դա քրեական պատասխանատվության հիմք է, ոչ մեկը չի կարող ՀՀ ինքնիշխան տարածքից հրաժարվել, հայտարարել է Փաշինյանը
«Անկլավների թեմայից չենք կարող հրաժարվել, որովհետև ինքներս ունենք անկլավ՝ Արծվաշենը». Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով Ադրբեջանի հետ սահմանազատմանը և անկլավների թեմային, հայտարարել է, որ Հայաստանը չի կարող հրաժարվել անկլավների թեմայից, որովհետև նույնպես ունի անկլավ՝ Արծվաշենը։

«Եթե որևէ մեկը հրաժարվի, դա քրեական պատասխանատվության հիմք է, ոչ մեկը չի կարող ՀՀ ինքնիշխան տարածքից հրաժարվել։ Սա պարզ թեմա չէ։ Որևէ պայմանավորվածություն, որևէ ռազմավարություն, որևէ հայեցակարգ այս հարցի լուծման հետ այս պահին չկա»,- ասաց Փաշինյանը։

Նրա նշեց, որ ինքը խոսում է ոչ թե անկլավների թեմայի մասին, այլ ՀՀ ինքնիշխան տարածքների վերադարձի, սահմանազատման թեմայի մասին։

Անդրադառնալով Google Maps-ում Տիգրանաշեն գյուղի անվանը, Փաշինյանը հայտարարեց, որ Google Maps-ի գոյության ողջ ընթացքում այդ անունն այնտեղ է եղել։

Նրա խոսքով` եթե սահմանազատման ընթացքում, ինչպես կանոնակարգով նախատեսված է, որոշ օպտիմալացումներ լինեն, դրանք կլինեն բաց, հրապարակային և թափանցիկ։

«Մի բան հստակ է և աներկբա․ սահմանազատման արդյունքներով ՀՀ տարածքը 29 հազար 743 քառակուսի կիլոմետր է, սա երկաթյա տրամաբանություն է։ Ուրիշ տրամաբանություն չի կարող լինել»,- նշեց Փաշինյանը։