ՃՈ–ի անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում․ ՆԳՆ–ն հորդորում է զգոն լինել (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի․/Նովոեստի–Արմենիա/․ ՀՀ բջջային օպերատորների հետ արդյունավետ և օպերատիվ փոխգործակցության արդյունքում սահմանափակվել է roadpolice.am դոմենային անվանը նմանվող ֆիշինգային որոշ դոմենների հասանելիությունը և +63 , +212 միջազգային հեռախոսային կոդերով ուղարկվող ֆիշինգային SMS հաղորդագրությունները,, հայտնում է Ներքին գործերի նախարարությունը։
«Հաշվի առնելով, որ հանցագործները մշտապես փնտրում են շրջանցման նոր ուղիներ, դեռևս առկա է նմանատիպ վտանգավոր նամակներ ստանալու ռիսկը iMessage և RCS (ինտերնետի միջոցով աշխատող) համակարգերով։ Քանի որ այս հարթակները շրջանցում են ավանդական բջջային ցանցի SMS ֆիլտրերը, դրանք շարունակում են ակտիվորեն կիրառվել խարդախների կողմից», – նշել է Սարգսյանը։
ՆԳՆ–ից հորդորում են՝
- Չարձագանքել անծանոթ միջազգային համարներից ստացված iMessage կամ RCS հաղորդագրություններին։
- Չանցնել այդ նամակներում տեղադրված կասկածելի հղումներով (լինքերով)։
- Չտրամադրել անձնական տվյալներ կամ բանկային քարտի վավերապայմաններ:
- շ Անմիջապես արգելափակել (Block) և որպես սպամ (Report Junk/Spam) նշել նմանատիպ նամակ ուղարկող հասցեները կամ հեռախոսահամարները հենց ձեր հեռախոսի հավելվածի միջոցով։
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ևս հորդորում է ուշադիր լինել՝ հրապարակելով կեղծ հաղորդագրության լուսանկար։
«ՃՈ-ի անունից կեղծիք ա ֆռում։ Միանգամից մի քանի մարդ զուգահեռ ուղարկեց։ Եթե կտացնեք, տանում ա կեղծ ՃՈ կայք, տուգանք վճարելու պատրվակով քարտի տվյալ ուզում. ամենամազալուն, որ .Shop դոմեյնի վրա է», – գրել է նա Facebook–յան իր էջում։

