Պուտինը շնորհավորել է Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ

01.06.2026, 11:11
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ
Պուտինը շնորհավորել է Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ:

«Մեր երկրների և ժողովուրդների միջև հարաբերություններն ավանդաբար բարեկամական բնույթ են կրում: Եվ մենք շահագրգռված ենք դրանց հետագա զարգացմամբ: Ցանկանում եմ Ձեզ առողջություն, բարօրություն և հաջողություն», - ասված է հաղորդագրության մեջ: