Հենրիխ Մխիթարյանի ու «Ինտերի» պայմանավորվածությունը, հունիսմեկյան տոն՝ Երևանում, Մարտիրոս Սարյանին նվիրված ցուցահանդես․ շաբաթվա լավ լուրերի ընտրանին

30.05.2026, 11:07
Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա (մայիսի 25–29–ը) լավ լուրերի ընտրանին
Հենրիխ Մխիթարյանի ու «Ինտերի» պայմանավորվածությունը, հունիսմեկյան տոն՝ Երևանում, Մարտիրոս Սարյանին նվիրված ցուցահանդես․ շաբաթվա լավ լուրերի  ընտրանին

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա (մայիսի 25–29–ը) լավ լուրերի ընտրանին։

Եվ այսպես․․․

Գինեգործների շքերթ և մինչև 1200 ապրանքանիշ. Երևանում կանցկացվի 10-րդ «Yerevan Wine Days»-ը։

Մարտիրոս Սարյանի անհայտ էջերը. Ազգային գրադարանում բացվել է Վարպետի հիշատակին նվիրված ցուցահանդես։

Հայ աշակերտները 5 բրոնզե մեդալ են նվաճել Կենսաբանության միջազգային բաց օլիմպիադայում։

Երևանում հունիսի 1–ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, նախատեսված են տոնական միջոցառումներ։

Հենրիխ Մխիթարյանը մոտ է «Ինտերի» հետ պայմանագրի երկարաձգմանը։

Հանրապետության հրապարակում կազմակերպվել է տոնական Զորահանդեսը, որը նվիրված էր Առաջին Հանրապետության 108–ամյակին։

Ռուս կոմպոզիտոր և պրոդյուսեր Մաքսիմ Ֆադեևը և հայ երգիչ Արման Հովհաննիսյանը ներկայացրել են զուգերգ՝ նվիրված Հայաստանին:

Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականը 5 մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում։