Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականը 5 մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում
29.05.2026,
12:04
Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականը 5 մեդալ է նվաճել Վրաստանում կայացած Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարում
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականը Վազգեն Բադալյանի գլխավորությամբ 5 մեդալ է նվաճել Վրաստանում կայացած Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարում, հաղորդում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
48 կգ քաշային Հեղինե Պետրոսյանը և 54 կգ Լուսյա Ավետիսյանը դարձել են մրցաշարի հաղթող։ Լուիզա Գրիգորյանը և Լիլիթ Միքայելյանը նվաճել են արծաթե մեդալ, իսկ Անի Մուրադյանը դարձել է բրոնզե մեդալակիր։

