119 մարզիկ մասնակցել է հայ առաջին օլիմպիական չեմպիոն Հրանտ Շահինյանի հուշամրցաշարին

27.05.2026, 19:53
Այսօր տեղի է ունեցել հայ առաջին օլիմպիական չեմպիոն Հրանտ Շահինյանի անվան հուշամրցաշարը
119 մարզիկ մասնակցել է հայ առաջին օլիմպիական չեմպիոն Հրանտ Շահինյանի հուշամրցաշարին

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի․/Նովոստի-Արմենիա/. Այսօր տեղի է ունեցել հայ առաջին օլիմպիական չեմպիոն Հրանտ Շահինյանի անվան հուշամրցաշարը, որը նվիրված էր անվանի մարզիկի մահվան 30-րդ տարելիցին, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Հուշամրցաշարին մասնակցել է 119 մարզիկ՝ 71 տղա և 48 աղջիկ։ Տղաների մրցապայքարն ընթացել է 5 գործիքի՝ օղակների, նժույգթափերի, հենացատկի, զուգափայտերի, պտտաձողի վրա և ազատ վարժությունում, իսկ աղջիկներինը՝ զուգափայտերի, հենացատկի, հավասարակշռության գերանի և ազատ վարժություններում:

Հուշամրցաշարի մասնակիցների թվում են նաև Վանաձորի, Գյումրու և Էջմիածնի մարզադպրոցների հավաքական թիմերը։ Մրցաշարին մասնակցում են 16-ից 19 տարեկան տղաներ և աղջիկներ։

Հրանտ Շահինյանն Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն և կրկնակի փոխչեմպիոն է, աշխարհի կրկնակի չեմպիոն, ԽՍՀՄ յոթակի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ, ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, միջազգային կարգի մրցավար, ինչպես նաև պատանի մարմնամարզիկների դպրոցի հիմնադիր: Մարմնամարզության համաշխարհային ֆեդերացիայի որոշմամբ նժույգաթափի վրա Շահինյանի կատարած վարժություններից մեկը կոչվում է նրա անունով։