Հրազդանում շենքի տարածքն ամբողջությամբ ողողվել է ջրով. քաղաքացիները փրկարարների օգնությամբ դուրս են բերվել շենքից (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի․/Նովոստի-Արմենիա/. Հրազդանում շենքի տարածքն ամբողջությամբ ողողվել է ջրով. քաղաքացիները փրկարարների օգնությամբ դուրս են բերվել շենքից, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Ըստ ՆԳՆ տրամադրած տեղեկատվության, մայիսի 27-ին՝ ժամը 10:15-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկի հարակից տարածքն ամբողջությամբ ողողվել է ջրով, ինչի հետևանքով քաղաքացիները չեն կարողանում շենքից դուրս գալ։
Նշված վայր են մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբ։
Քաղաքացիները փրկարարների օգնությամբ շենքից դուրս են բերվել։
Նշվում է, որ փրկարարները ջրահեռացման աշխատանքների ընթացքում աջակցել են նաև ՏԻՄ աշխատակիցներին։

