Ավտովթար՝ Զովունիում. վարորդներից մեկը հոսպիտալացվել է

26.05.2026, 14:26
Զովունի գյուղի գլխավոր ճանապարհին բախվել են «Tesla» և «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենաները
Ավտովթար՝ Զովունիում. վարորդներից մեկը հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի․/Նովոստի-Արմենիա/․ Այսօր՝ մայիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ 

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 10:20-ի սահմաններում Զովունի գյուղի գլխավոր ճանապարհին բախվել են «Tesla» և «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով «Volkswagen»-ի վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։