Գումար են խնդրել, ապա հափշտակել դրամապանակը․ կողոպուտի դեպք՝ Երևանի կենտրոնում

25.05.2026, 14:02
Երևանի կենտրոնում երեք օտարերկրացի քաղաքացուց գումար են խնդրել, ապա հափշտակել դրամապանակը
Գումար են խնդրել, ապա հափշտակել դրամապանակը․ կողոպուտի դեպք՝ Երևանի  կենտրոնում

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Մայիսի 22-ի գիշերը՝ ժամը 3.15-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ ժամը 3-ի սահմաններում Օղակաձև զբոսայգու հարակից տարածքում երեք օտարերկրացի նախ գումար են խնդրել, ապա հափշտակելով իր դրամապանակը՝ դիմել են փախուստի, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հաղորդումից մեկ ժամ անց Երվանդ Քոչարի փողոցում հայտնաբերել, նշված կողոպուտը կատարելու կասկածանքով ձերբակալել և վարչություն են տեղափոխել օտարերկրյա քաղաքացի 41-ամյա տղամարդու։ 

Հետագա միջոցառումների արդյունքում հայտնաբերվել, կողոպուտի կասկածանքով ձերբակալվել և վարչություն են տեղափոխվել նաև 35-ամյա և 45-ամյա օտարերկրյա քաղաքացիները։ 

Նրանք կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին։

Կատարվում է նախաքննություն։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։