Որպես անհետ կորած որոնվող 12-ամյա Լինա Հակոբյանը հայտնաբերվել է
23.05.2026,
14:24
Նա հայտնաբերվել է անվնաս
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի․/Նովոստի-Արմենիա/․ Որպես անհետ կորած որոնվող 12-ամյա Լինա Հակոբյանը հայտնաբերվել է։
Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
Մայիսի 22-ին հաղորդվել էր 12-ամյա Լինա Հակոբյանի անհետ կորելու մասին։
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նա անվնաս հայտնաբերվել է։

