Խոշոր ավտովթար՝ Երևանում. Մյասնիկյան պողոտայում բախվել է 3 մեքենա, կա վիրավոր
22.05.2026,
16:05
Գիշերը ժամը 2–ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում բախվել են 2 «BMW» և «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենաները
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ մայիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 02։00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում բախվել են 2 «BMW» և «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 1 մարդ հոսպիտալացվել է։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։
Բախման հետևանքով «Hyundai Elantra»-ն բախվել է ծառին։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

