Պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել «Վերջին զանգի» մասնակից 49 տրանսպորտային միջոց, որոնցից 27-ի ղեկին եղել են անչափահասներ․ ՆԳՆ
22.05.2026,
15:02
«Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ՆԳՆ ոստիկանությունն իրականացնում է ուժեղացված ծառայություն
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ «Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ՆԳՆ ոստիկանությունն իրականացնում է ուժեղացված ծառայություն։
«Մայիսի 22-ի ժամը 13.00-ի դրությամբ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել միջոցառման մասնակից 49 տրանսպորտային միջոց, որոնցից 27-ի ղեկին եղել են անչափահասներ», – նշվում է հաղորդագրության մեջ։
ՆԳՆ–ն ևս մեկ անգամ հորդորում է` միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով տրանսպորտային միջոցները չվստահել անչափահասներին։

