Մարմարիկ տանող ճանապարհին Mercedes-Benz-ը գլորվել է ձորը և բռնկվել. կա 3 տուժած

23.05.2026, 11:58
Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 15 մ գլորվել հարակից ձորակը և բռնկվել
Մարմարիկ տանող ճանապարհին Mercedes-Benz-ը գլորվել է ձորը և բռնկվել. կա 3 տուժած

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի․/Նովոստի-Արմենիա/․ Մայիսի 22-ին, ժամը 23:52-ին Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարմարիկ գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։

Այս մասին հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 15 մ գլորվել հարակից ձորակը և բռնկվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ 3 տուժած հոսպիտալացվել է։

Հրդեհը մեկուսացվել է մայիսի 23-ին, ժամը 00։53-ին, մարվել՝ 01։22-ին։ Այրվել է ավտոմեքենան։