Մոսկվայում ցանկանում են, որ Հայաստանը մնա ԵԱՏՄ-ում, բայց իրավիճակը տրիվիալ չէ. Օվերչուկ

22.05.2026, 20:43
Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալը ոչ ոք չի ցանկանում, բայց իրավիճակը տրիվիալ չէ, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը
Մոսկվայում ցանկանում են, որ Հայաստանը մնա ԵԱՏՄ-ում, բայց իրավիճակը տրիվիալ չէ. Օվերչուկ

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալը ոչ ոք չի ցանկանում, բայց իրավիճակը տրիվիալ չէ, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Գիտեք, իրավիճակը շատ տարօրինակ է, ոչ աննշան, որովհետև ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, և Հայաստանի ղեկավարներն էլ են հայտարարում, որ չեն ցանկանում դուրս գալ ԵԱՏՄ-ից»,- ասել է նա «Վեստի»-ին։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը կցանկանար, որ Հայաստանը մնար միավորման մեջ։ «Մենք կողմ ենք, որ Հայաստանը մնա ԵԱՏՄ-ում և բարգավաճի ու հետագայում էլ զարգանա նույն տեմպերով, ինչպես դա անում էր այս վերջին տարիներին, քանի դեռ ԵԱՏՄ-ում էր»,- ընդգծել է Օվերչուկը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։

Ավելի ուշ նա լրագրողներին ասել է, որ ԵԱՏՄ բոլոր երկրները, ներառյալ Ռուսաստանը, ցանկանում են, որ Հայաստանը մնա միավորման անդամ։

«Վստահ եմ, որ բոլոր երկրները, ներառյալ Ռուսաստանի Դաշնությունը, ցանկանում են, որ Հայաստանը մնա մեր միության անդամ և շարունակի զարգանալ նույնպիսի արագ տեմպերով, և Հայաստանում մարդկանց կենսամակարդակն աճի այնպես, ինչպես դա տեղի է ունեցել ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության վերջին 11 տարիների ընթացքում»,- ասել է Օվերչուկը։

Նրա խոսքով՝ Մոսկվան չի կարող անտեսել Հայաստանի ձգտումը դեպի Եվրամիություն։

«Իհարկե, մենք չենք կարող դա անտեսել, հատկապես ներկայիս իրավիճակում, երբ Եվրոպական միությունը տնտեսական ինտեգրացիոն միավորումից փաստացի վերածվում է ռազմաքաղաքական դաշինքի, որը չի թաքցնում իր թշնամանքը մեր երկրի նկատմամբ»,- ասել է Օվերչուկը։