Հայաստանը և Լիտվան այս պահից սկսած ռազմավարական գործընկերներ են. Միրզոյան
19.05.2026,
13:13
սա մի ձևաչափ է, որը հնարավորություն կտա ավելի լրջացնելու երկկողմ քաղաքական երկխոսությունը և համագործակցությունը, ասել է Միրզոյանը
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի․/Նովոստի-Արմենիա/․ Հայաստանը և Լիտվան այս պահից սկսած ռազմավարական գործընկերներ են, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Մեր դիվանագիտական հարաբերությունների հաստատման 35-րդ ամյակում մենք, ունենալով նախկին բոլոր զարգացումները և համագործակցությունը, կարողացանք ստորագրել մի փաստաթուղթ, որով բարձրացրինք մեր հարաբերությունների մակարդակը», - ասել է Միրզոյանը Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Նախարարի խոսքով` սա մի ձևաչափ է, որը հնարավորություն կտա ավելի լրջացնելու երկկողմ քաղաքական երկխոսությունը և համագործակցությունը, ինչպես նաև ավելի համապարփակ մոտենալու ոլորտային համագործակցությանը։

