ՀՀ-ում դադարեցվել է «Օմնիպաք» դեղի երեք սերիաների շրջանառությունը. տրվել է հետկանչի կարգադրագիր

22.05.2026, 18:55
Տեսչական մարմինը հորդորել է ուշադիր լինել և խուսափել վերոնշյալ սերիաներով դեղի օգտագործումից
ՀՀ-ում դադարեցվել է «Օմնիպաք» դեղի երեք սերիաների շրջանառությունը. տրվել է հետկանչի կարգադրագիր

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ-ում դադարեցվել է «Օմնիպաք» դեղի երեք սերիաների շրջանառությունը. տրվել է հետկանչի կարգադրագիր։

Ըստ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տրամադրած տեղեկատվության, մարմնի կողմից «ԱԿԱԷՄ» ՍՊ, «ՎԱԳԱ-ՖԱՐՄ» ՍՊ, «ԹԵՈՖԱՐՄԱ ԻՄՊՈՐՏ» ՍՊ ընկերություններին 2026 թ․-ի մայիսի 15-ին տրվել է շրջանառության դադարեցման և հետկանչի կարգադրագիր՝ «Օմնիպաք (յոհեքսոլ), լուծույթ ներարկման, 350մգ յոդ/մլ, պլաստիկե սրվակներ 100մլ (10)», (արտադրող՝ ԳԵ Հելթքեյր, գրանցման հավաստագրի իրավատեր՝ ԳԵ Հելթքեյր, Նորվեգիա) դեղի՝ 17277315 (պիտանիության ժամկետ՝ 31.08.2028թ.), 17323704 (պիտանիության ժամկետ՝ 31.08.2028թ.), 17425028 (պիտանիության ժամկետ՝ 31.12.2028թ.) սերիաների վերաբերյալ։

Տեսչական մարմինը հորդորել է ուշադիր լինել և խուսափել վերոնշյալ սերիաներով դեղի օգտագործումից: