Հայաստանում կձևավորվի 3 նոր խոշորացված համայնք. նախագիծ
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ հավանություն է տվել համայնքների խոշորացման նոր նախագծին, որով Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի 9 համայնքների 80 բնակավայրեր կմիավորվեն 3 նոր խոշորացված միավորների մեջ։
Փոփոխությունների արդյունքում Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում կձևավորվեն երեք նոր խոշորացված համայնքներ.
-Ստեփանավան (Լոռի). Միավորվում են Ստեփանավանը, Գյուլագարակը և Լոռի բերդը՝ ընդհանուր 20 բնակավայրով:
-Գորիս (Սյունիք). Միավորվում են Գորիս, Տաթև և Տեղ համայնքները՝ ընդհանուր 28 բնակավայրով:
-Եղեգնաձոր (Վայոց ձոր). Միավորվում են Եղեգնաձոր, Արենի և Եղեգիս համայնքները՝ ընդհանուր 32 բնակավայրով:
Ընդհանուր առմամբ, այս ծրագրով 9 համայնքների 80 բնակավայրեր կմիավորվեն՝ ձևավորելով 3 խոշորացված միավոր:

