12-ամյա Լինա Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած

23.05.2026, 09:13
Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 112
12-ամյա Լինա Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի․/Նովոստի-Արմենիա/․ 12-ամյա Լինա Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած։

Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 2014 թվականին ծնված Լինա Հակոբյանը։

«Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 112»,-նշվում է հաղորդագրության մեջ։