Երևանում ավտոմեքենա է այրվել

24.05.2026, 11:51
Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը, իսկ բեռնախցիկն ու սրահը՝ մասամբ
Երևանում ավտոմեքենա է այրվել

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի․/Նովոստի-Արմենիա/․    Մայիսի 24-ին, ժամը 03։00-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Մալյան փողոցում այրվում է ավտոմեքենա։

ՆԳՆ Փրկարար ծառայության տեղեկացմամբ, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է կայանած «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։24-ին, մարվել՝ 03։36-ին։ Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը, իսկ բեռնախցիկն ու սրահը՝ մասամբ։