Ըստ գտնվելու վայրի քվեարկելու դիմումները կընդունվեն մինչև մայիսի 26-ը․ ՆԳՆ

25.05.2026, 14:41
Ըստ գտնվելու վայրի ընտրողների ցուցակում ընդգրկվելու դիմումներն ընդունվում են մինչև մայիսի 26–ը
Ըստ գտնվելու վայրի քվեարկելու դիմումները կընդունվեն մինչև մայիսի 26-ը․ ՆԳՆ

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ դիմումներն ընդունվում են մինչև մայիսի 26-ը՝ ժամը 14։00-ն, հայտնում է Ներքին գործերի նախարարությունը։

«Դիմումները հնարավոր է ներկայացնել և՛ էլեկտրոնային, և՛ թղթային եղանակով։ Էլեկտրոնային դիմումները պետք է ապահովված լինեն էլեկտրոնային թվային ստորագրությամբ։ Այլ անձի անունից ներկայացվելու դեպքում դիմումատուն պարտավոր է ներկայացնել նոտարական կարգով վավերացված լիազորագիր», – նշվում է հաղորդագրության մեջ։ 

ՆԳՆ–ից նաև ընդգծում են, որ սահմանված ժամկետից հետո դիմումների ընդունումը դադարեցվելու է, այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով։