Երևանի Գրիբոյեդովի փողոցի բնակարաններից մեկում բռնկված խոշոր հրդեհը մարվել է (ՎԻԴԵՈ)

26.05.2026, 13:53
Այսօր Երևանի Գրիբոյեդովի փողոցի բնակարաններից մեկում բռնկված խոշոր հրդեհը մարվել է․ ՎԻԴԵՈ
Երևանի Գրիբոյեդովի փողոցի բնակարաններից մեկում բռնկված խոշոր հրդեհը մարվել է (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր Երևանի Գրիբոյեդովի փողոցի բնակարաններից մեկում բռնկված խոշոր հրդեհը մարվել է, հաղորդում է Փրկարար ծառայությունը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:06-ին, մարվել՝ 13։18-ին։

Ավելի վաղի հայտնել էինք, որ մայիսի 26-ին, ժամը 12։05-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գրիբոյեդովի փողոցի շենքերից մեկում այրվում է բնակարան։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբերը։