Երևանի Գրիբոյեդովի փողոցում բնակարան է այրվում․ դեպքի վայրում է 5 մարտական հաշվարկ

26.05.2026, 13:07
Երևանի Գրիբոյեդովի փողոցում այրվում է բնակարան, դեպքի վայր է մեկնել հինգ մարտական հաշվարկ
Երևանի Գրիբոյեդովի փողոցում բնակարան է այրվում․ դեպքի վայրում է 5 մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի․/Նովոստի-Արմենիա/․ Երևանի Գրիբոյեդովի փողոցում այրվում է բնակարան․ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, հայտնում են Փրկարար ծառայությունից։

«Մայիսի 26-ին, ժամը 12։05-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գրիբոյեդովի փողոցի շենքերից մեկում այրվում է բնակարան։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբերը», - նշված է հաղորդագրոթյան մեջ։