Խաղեր և տոնական շոու–ծրագիր․ ինչպես Երևանում կնշվի Երեխաների պաշտպանության միջազգային օրը
26.05.2026,
12:00
Երևանում հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, կանցկացվի տոնական ծրագիր փոքիկների համար
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանում հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, կանցկացվի տոնական ծրագիր փոքիկների համար։
Ինչպես հայտնել է Երևանի քաղաքապետարանի մշակույթի և զբոսաշրջության վարչության պետ Գոշ Սարգսյանը՝ պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին, հիմնական միջոցառումները կկազմակերպվեն Ազատության հրապարակում, Կարապի լճի մոտ և Հյուսիսային պողոտայում։
«Ժամը 12:00-ից մինչև 19:00-ն այդ հարթակներում երեխաների համար կկազմակերպվեն տարբեր խաղեր և ժամանցային միջոցառումներ: Երեկոյան տոնական ծրագիրը կշարունակվի Ազատության հրապարակում, որտեղ ժամը 20:00-ին տեղի կունենա շոու-ծրագիր»,- ասել է նա։

