24 ժամ ջուր չի լինի ՀՀ Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրերում
25.05.2026,
16:46
Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրերում վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված 24 ժամ ջուր չի լինի
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի․/Նովոստի-Արմենիա/․ Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրերում վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված 24 ժամ ջուր չի լինի։
Ինչպես տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը, վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 26-ին ժամը 07:00-ից մինչև մայիսի 27-ը ժամը 07:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,-նշվում է հաղորդագրության մեջ։

