Մինչ մայիսի 28-ին անցկացվելիք զորահանդեսը ռազմական տեխնիկայի տեղաշարժի նկարահանումը փողոցներում խստիվ արգելվում է. ՊՆ
25.05.2026,
17:03
Գերատեսչությունից հայտնում են, որ նկարահանման հնարավորություն կտրամադրվի մայիսի 28-ին՝ սահմանված կարգով
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի․/Նովոստի-Արմենիա/․Պաշտպանության նախարարությունը զգուշացնում է, որ մինչև մայիսի 28-ին անցկացվելիք զորահանդեսը մայրաքաղաք Երևանում ՀՀ ԶՈՒ ռազմական տեխնիկայի տեղաշարժի լուսանկարահանումը և տեսանկարահանումը փողոցներում խստիվ արգելվում են։
Գերատեսչությունից հայտնում են, որ նկարահանման հնարավորություն կտրամադրվի մայիսի 28-ին՝ սահմանված կարգով։
«Խստիվ արգելվում է նաև ԱԹՍ-ների կիրառմամբ նկարահանումը։ Խախտումները կհանգեցնեն պատասխանատվության», - նշված է հաղորդագրության մեջ։

