Գիտնականները կազմել են առողջության համար ամենաօգտակար մթերքների ցանկը

26.05.2026, 11:27
Ամերիկային հանրային առողջապահության ինստիտուտի գիտնականները կազմել են առողջության համար ամենաօգտակար մթերքների ցանկը, որոնք պետք է ուտել որքան հնարավոր է շատ ու հաճախ
Գիտնականները կազմել են առողջության համար ամենաօգտակար մթերքների ցանկը

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Սուպերվիտամինային դիետան, որի դեպքում պետք է ուտել առանձին մթերքներ օրական մի քանի անգամ, ոչ միայն կօգնի նիհարել, այլև թույլ կտա խուսափել ծանր հիվանդությունների զարգացումից։

Ամերիկային հանրային առողջապահության ինստիտուտի գիտնականները կազմել են առողջության համար ամենաօգտակար մթերքների ցանկը, որոնք պետք է ուտել որքան հնարավոր է շատ ու հաճախ, գրում է life.ru–ն` հղում անելով Business Insider–ին։

Սովորական կաղամբի, ծաղկակաղամբի և բրյուսելյան կաղամբի հաճախակի օգտագործումը կօգնի ստանալ անհրաժեշտ վիտամինների մեծ քանակություն` կալցիում, երկաթ, ֆոլաթթու և բջջանյութ։ Առավել օգտակար է սպանախը, որը թույլ կտա պաշտպանվել ինֆեկցիոն հիվանդություններից և մրսածությունից։

Ամերիկայի հանրային առողջապահության ինստիտուտի դիետոլոգները նաև կարծում են, որ վիտամինների աղբյուրներից ոմանք կարելի է փոխարինել։ Օրինակ, գիտնականները խորհուրդ են տալիս բանանը փոխարինել դդումով։ Հետազոտությունների ընթացքում ապացուցվել է, որ դդումը պարունակում է ավելի մեծ քանակի կալիում, քան բանանը։ Բացի այդ, գիտնականները նշել են, որ A, B6, C, E, K վիտամիններով հարուստ աղցանների հաճախակի օգտագործումը կօգնի լավացնել մարսողությունը, կարգավորել քաշն ու հորմոնալ ֆոնը։