Թեյի արվեստը. ինչպե՞ս պատրաստել կատարյալ թուրմ, որտե՞ղ է թաքնված դրա օգուտն ու վնասը և կենցաղային օգտակար խորհուրդներ (ՖՈՏՈ)

21.05.2026, 14:31
Մայիսի 21-ին աշխարհը նշում է Թեյի միջազգային օրը: «Նովոստի-Արմենիա»-ն ներկայացնում է գործնական ուղեցույց, որը կօգնի բացահայտել  թեյի պատրաստման բոլոր գաղտնիքները․ ՖՈՏՈ
Թեյի արվեստը. ինչպե՞ս պատրաստել կատարյալ թուրմ, որտե՞ղ է թաքնված դրա օգուտն ու վնասը և կենցաղային օգտակար խորհուրդներ (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Մայիսի 21-ին աշխարհը նշում է Թեյի միջազգային օրը: Այս կենարար ըմպելիքը խորհրդանշում է իմաստություն, հարմարավետություն և ընտանեկան ջերմություն։ Թեև այն հարազատ է գրեթե բոլորիս, սակայն քչերը գիտեն դրա պատրաստման բոլոր նրբություններն ու ճիշտ կիրառման կանոնները:

«Նովոստի-Արմենիա»-ն ներկայացնում է գործնական ուղեցույց, որը կօգնի բացահայտել թեյի պատրաստման բոլոր գաղտնիքները:

Թեյ պատրաստելու ոսկե կանոնները

чай ИИ

Թեյը համեղ, բուրավետ և օգտակար կլինի միայն ճիշտ պատրաստելու դեպքում։ Ահա այն հիմնական կանոնները, որոնց պետք է հետևել.

  • Սպասքի ընտրությունը

Թեյամանը պետք է լինի հախճապակյա կամ ճենապակյա: Ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել մետաղյա սպասք։ Նպատակահարմար է տանը ունենալ տարբեր չափերի մի քանի թեյնիկ՝ մեկ, երեք կամ հինգ գավաթի համար, որպեսզի պատրաստեք այնքան, որքան անհրաժեշտ է միանգամից խմելու համար:

  • Ջրի որակը և եփումը

Թեյի որակը կախված է ջրից։ Հանքային աղերով հարուստ, չոր կամ շատ քլոր պարունակող ջրով թեյը համեղ չի ստացվում: Որքան ջուրը մաքուր է և փափուկ, այնքան արդյունքը լավն է։ Ջուրը նախընտրելի է եփել թույլ կրակի վրա և երկար եռացնել չի կարելի։

  • Թրմման ընթացքը

Թեյնիկը նախօրոք հարկավոր է ցողել եռացրած ջրով, մեջը լցնել չոր թեյը (սև սորտերի դեպքում միջին հաշվով 1—1,5 թեյի գդալ) և կիսով չափ (կամ 1/3-ի չափով) լցնել եռացրած ջուրը։ Այնուհետև թեյնիկը պետք է ծածկել անձեռոցիկով և թողնել 5 րոպե։ Դրանից հետո նորից ջուր ավելացնել մինչև թեյնիկի ծայրը և պահել ևս 5—7 րոպե։ Բուրավետ, համեղ և թափանցիկ թեյն ստացվում է թուրմը բռնելուց 10—12 րոպե հետո։ Կանաչ թեյը պատրաստվում է նույն ձևով։

Գաղտնի հնարքներ և նրբություններ

  • Թնդության համար

Թեյի գույնը թունդ կլինի, եթե չոր թեյի հետ միասին թեյնիկի մեջ գցեք մի կտոր շաքար։

  • Ինչի՞ մասին է խոսում փրփուրը

Եթե թեյի երեսին փրփուր է առաջանում, ուրեմն այն ճիշտ է պատրաստված։ Փրփուրը հեռացնել պետք չէ, կարելի է ուղղակի խառնել։

  • Բազմակի թրմում

Առաջին անգամ եռաջուր ավելացնելիս թեյի մեջ է անցնում օգտակար նյութերի մինչև 70%-ը, երկրորդ անգամ՝ ևս 22%-ը, իսկ երրորդ անգամ՝ մնացած 10%-ը։ Երբ թեյնիկի թեյը կիսվում է, կարելի է կրկին ավելացնել նոր եռացրած թարմ ջուր։ Սակայն չի կարելի թեյնիկը նույնիսկ մեկ րոպե լրիվ դատարկ թողնել, քանի որ տերևներն առանց ջրի օդում մնալիս կորցնում են գույն տալու հատկությունը, և թեյն ստացվում է անգույն ու անհամ։

  • Հավելումներ

Թեյի մեջ մուրաբա կամ կաթ ավելացնելիս այն չի կորցնում իր հատկությունները։

Օգտակար հատկություններն ու չափավորության կարևորությունը

Թեյը օժտված է բազմաթիվ օգտակար հատկություններով. մեկ բաժակն ուղղակի հագեցնում է ծարավը, անցկացնում հոգնածությունը, թարմացնում ու առույգացնում է: Այն պարունակում է կոֆեին, թեոբրոմին, վիտամիններ և կատեխին, որոնք խթանում են նյութափոխանակությունը և լայնացնում արյունատար անոթները։

  • Կանաչ թեյ

Բարերար ազդեցություն է թողնում սիրտ-անոթային համակարգի, լյարդի գործունեության վրա, ինչպես նաև նպաստում է արյունաստեղծմանը։

зеленый чай

  • Կիտրոնով թեյ

Մեկ բաժակ կիտրոնով թեյը հիանալիորեն թեթևացնում է մտավոր և ֆիզիկական հոգնածությունը։

лимонный чай

  • Կաթով և մեղրով թեյ

Վաղուց ի վեր օգտագործվում է որպես քրտնաբեր միջոց մրսածության և հարբուխի ժամանակ։

чай с молоком и медом

  • Աչքերի խնամք

Թարմ պատրաստած թեյով լվանում են աչքերը, եթե դրանց մեջ որևէ ծեղ կամ փոշի է ընկել։

  • Մասուրի թեյ

Ունի դուրեկան թթվաշ համ, հարուստ է վիտամիններով: 100 գ թարմ կամ 30—50 գ չոր մասուրի վրա պետք է լցնել 1 լ եռացրած ջուր և թողնել մի քանի ժամ: Խորհուրդ չի տրվում այն եռացնել, որովհետև վիտամինները քայքայվում են:

чай из шиповника

Կարևոր զգուշացումներ. երբ է թեյը դառնում վնասակար

Չնայած օգտակարությանը, թեյի չափից ավելի օգտագործումը (հատկապես մուգ թեյի) օրգանիզմի համար վնասակար է։ Օրական կարելի է խմել 5—6 բաժակ թեյ: Մեծ քանակությամբ հեղուկը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է սրտի, արյունատար անոթների և երիկամների համար։ Այս հիվանդություններով տառապողներին խորհուրդ է տրվում ավելի պակաս օգտագործել մուգ թեյ։

Բացի այդ, ուշ երեկոյան խորհուրդ չի տրվում թունդ թեյ խմել. այն պետք է ընդունել քնելուց առնվազն 1,5—2 ժամ առաջ: Չի կարելի նաև եռացնել արդեն իսկ եռացրած թեյը կամ այն պահել գոլորշու վրա, քանի որ այդպես այն կորցնում է իր համն ու բույրը։ Թեյը պետք է խմել թարմ, բայց ոչ շատ տաք վիճակում. թուրմի հետ մեկ օրում ոչինչ չի պատահի, սակայն հին թեյը չի առույգացնի և ուժերը չի վերականգնի:

Ինչպե՞ս ճիշտ պահպանել թեյը

Թեյը խորհուրդ է տրվում պահել ապակյա կամ ճենապակյա ամանի մեջ՝ ամուր փակվող կափարիչով, չոր տեղում, համեմունքներից և օծանելիքից հեռու: Իսկ եթե ցանկանում եք, որ այն յուրահատուկ լավ բույր ունենա, ապա տուփի մեջ դրեք կիտրոնի կամ նարնջի կեղև:

Օգտակար կենցաղային խորհուրդներ խոհանոցի համար

  • Տհաճ հոտերի վերացում

Թեյնիկում առկա տհաճ հոտը վերացնելու համար բավական է մի քանի րոպեով 1 կտոր շաքար իջեցնել մեջն ու փակել կափարիչը։

  • Նստվածքի մաքրում

Թեյնիկներից և կաթսաներից նստվածքների հետքերը հեռացնելու համար դրանց մեջ լցրեք տաք ջուր, հասցրեք եռման աստիճանի, ավելացրեք կերակրի սոդա (1 լիտր ջրին՝ 2-2,5 ճաշի գդալ) և եռացրեք 20-25 րոպե։ Այնուհետև ջուրը դատարկեք, լցրեք քացախաջուր (0,5 բաժակ քացախ՝ 4 լիտր ջրին) և եռացրեք ևս 20 րոպե։ Նստվածքի շերտը կքայքայվի, որից հետո այն կարելի է հեշտությամբ մաքրել փայտե գդալով և վերջում ողողել մաքուր ջրով։


    Լուսանկարները գեներացված են արհեստական բանականության  (ԱԲ) գործիքով։