Մաքս Ֆադեևը Արման Հովհաննիսյանի հետ կներկայացնի «Армения» ստեղծագործությունը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ռուսաստանաբնակ կոմպոզիտոր, պրոդյուսեր և կատարող Մաքսիմ Ֆադեևը հայտարարել է «Армения» երգի պրեմիերայի մասին, որը ձայնագրվել է հայ երգիչ Արման Հովհաննիսյանի հետ դուետով։
Ստեղծագործության պրեմիերան նախատեսված է մայիսի 28-ին։ Ֆադեևի պաշտոնական սոցիալական էջերում նշվում է, որ երգը կդառնա երկրորդ աշխատանքը նրա նոր շարքից, որը նվիրված է 15 հանրապետություններին, որոնց հետ կապված են երաժշտի կյանքը, հիշողությունն ու մանկությունը։
Թողարկման ամսաթիվը խորհրդանշական է. մայիսի 28-ին Հայաստանում նշվում է Հանրապետության տոնը՝ կապված 1918 թվականին Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման հետ։
Մաքսիմ Ֆադեևի մասին
Մաքսիմ Ֆադեևը ռուսաստանաբնակ կոմպոզիտոր է, երաժշտական պրոդյուսեր, հեղինակ-կատարող, գործիքավորող և ռեժիսոր։ Նա հայտնի է որպես «MALFA» լեյբլի հիմնադիր և մի շարք հանրահայտ երաժշտական նախագծերի պրոդյուսեր (այդ թվում՝ «SEREBRO»-ն), ինչպես նաև որպես երգերի հեղինակ հայտնի կատարողների համար։
Արման Հովհաննիսյանի մասին
Արման Հովհաննիսյանը հայտնի հայ երգիչ է, Հայաստանի վաստակավոր արտիստ։ Նրա երգերը քաջ հայտնի է ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում։

