Հանրային հեռուստաընկերությունը ուղիղ եթերում կազմակերպում է նախընտրական հեռուստաբանավեճեր
25.05.2026,
22:31
Բոլոր 19 քաղաքական ուժերն արդեն ստացել են պաշտոնական հրավերները և այսօր նրանց մի մասը մասնակցել են նախապատրաստական հանդիպմանը
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի․/Նովոստի-Արմենիա/․ Հանրային հեռուստաընկերությունը նախընտրական մեծ հեռուստաբանավեճեր կկազմակերպի հունիսի 1-ին, 2-ին և 4-ին՝ ուղիղ եթերում։
Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է Հանրային հեռուստատեսության գործադիր տնօրեն՝ Հովհաննես Մովսիսյանը։
«Բոլոր 19 քաղաքական ուժերն արդեն ստացել են պաշտոնական հրավերները և այսօր նրանց մի մասը մասնակցել են նախապատրաստական հանդիպմանը։ Հունիսի 4-ին նախատեսված վերջին բանավեճին հրավիրվել են քաղաքական ուժերի ցուցակների առաջին համարները»,-հայտնել է նա։
Նրա խոսքով, սպասվում է կարևոր քաղաքական քննարկումների շարք, որտեղ ընտրողները հնարավորություն կունենան մեկ հարթակում լսելու տարբեր ուժերի դիրքորոշումներն ու ծրագրերը։

