Երևանում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել փորձաքննությունից հետո

25.05.2026, 20:25
Առողջության համար վտանգավոր շաուրմա է հայտնաբերվել Երևանում
Երևանում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել փորձաքննությունից հետո

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագ արձագանքման բաժնի տեսուչները «Ֆեմ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Մուշ թաղամաս 160) իրականացված ստուգման շրջանակներում լաբորատոր փորձաքննության են հանձնել նմուշներ առկա արտադրատեսակներից։

Ըստ հետազոտության արդյունքների՝ պարզվել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք, հաղորդում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։ 

Այսպես՝ փորձաքննության ներկայացված «Հավի շաուրմա» արտադրատեսակի նմուշը «ախտածին ա/թ սալմոնելաներ» ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին: 

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Ֆեմ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Հավի շաուրմա» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է, ընկերության տնօրինությանը հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ նշված արտադրատեսակը սահմանված նորմերին համապատասխանեցնելու համար: 

Սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու վերջնաժամկետ: