Գագիկ Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող օդի ջերմաստիճանի փոփոխության մասին (ՎԻԴԵՈ)
26.05.2026,
10:15
Առաջիկա 2 օրերին երկրի ողջ տարածքում օդի ջերմաստիճանի փոփոխություն է սպասվում․ ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտնել է առաջիկայում օդի ջերմաստիճանի փոփոխության մասին։
«Ես գիտեմ, որ շատերին հոգնեցրել են այս անձրևները, բայց ասեմ, որ հանրապետությունում գործող ցիկլոնը աստիճանաբար կորցնում է իր ուժը, և առաջիկա օրերին սպասվող տեղումները հիմնականում կլինեն երեկոյան ժամերին և Հայաստանի առանձին հատվածներում»,-Facebook-ի իր էջում տարածած տեսանյութում ասել է նա։
Նա հայտնել է, որ առաջիկա 2 օրերին երկրի ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 4– 6 աստիճանով։

