Մխիթարյանն ու «Ինտերը» մոտ են կարևոր որոշում կայացնելուն․ ԶԼՄ
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի հավաքականի նախկին ավագ, միլանյան «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մոտ է ակումբի հետ պայմանագրի երկարաձգմանը, հայտնում է Sky Sports-ի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն:
Հայ կիսապաշտպանը տրամադրված է մնալ ակումբում ևս մեկ մրցաշրջան, ինչին նպաստում է նաև գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուի՝ խաղացողին կազմում պահելու ցանկությունը:
Մխիթարյանն արդեն տվել է իր համաձայնությունը «Ինտերին», և այժմ կողմերը կքննարկեն նոր համաձայնագրի ֆինանսական պայմանները:
Չնայած, որ հունվարին ֆուտբոլիստը դարձավ 37 տարեկան, ընթացիկ մրցաշրջանում նա մնում է թիմի առանցքային խաղացողներից մեկը: Մխիթարյանը 39 հանդիպում է անցկացրել Ա Սերիայում, Չեմպիոնների լիգայում, Իտալիայի գավաթում և Սուպերգավաթում՝ դառնալով 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

