Հայկական եզրափակիչ՝ Բռնցքամարտի միջազգային մրցաշարում. 2 հայ մարզուհիներ ոսկե մեդալի համար կպայքարեն միմյանց դեմ
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի․/Նովոստի-Արմենիա/. Բաթումիում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան բռնցքամարտի մրցաշարում 54 կգ քաշային կարգի եզրափակիչը հայկական է լինելու։
Ինչպես հայտնում են ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայից, Լուսյա Ավետիսյանն ու Լուիզա Գրիգորյանը հաղթել են իրենց բոլոր մրցակիցներին և ոսկե մեդալը կվիճարկեն միմյանց հետ։
Մրցաշարի եզրափակիչում Հայաստանն ունի ևս 2 մասնակից, որոնք նույնպես կպայքարեն չեմպիոնության համար.
«48 կգ քաշային Հեղինե Պետրոսյանը կիսաեզրափակիչում շատ վսահ հաղթանակ տոնեց Վրաստանը ներկայացնող մարզուհու նկատմամբ և եզրափակիչում ոսկին կվիճարկի մեկ այլ վրացի մարզուհու` Պիկրա Բենդելյանիի հետ։ 75կգ Լիլիթ Միքայելյանն էլ ոսկու համար կմրցի Բելառուսը ներկայացնող Մարիա Պիլպենկայի հետ», - նշված է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ։

