Ձերբակալման պահին 34-ամյա տղամարդը նետել է թմրանյութով փաթեթը. մոտ 10 կգ մարիխուանա է առգրավվել․ (ՎԻԴԵՈ)

27.05.2026, 17:47
Քրեական ոստիկանների հերթական արդյունավետ աշխատանքի արդյունքում առգրավվել է մոտ 10 կիլոգրամ մարիխուանա․ ՎԻԴԵՈ
Ձերբակալման պահին 34-ամյա տղամարդը նետել է թմրանյութով փաթեթը. մոտ 10 կգ մարիխուանա է առգրավվել․ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի․/Նովոստի-Արմենիա/. Քրեական ոստիկանների հերթական արդյունավետ աշխատանքի արդյունքում առգրավվել է մոտ 10 կիլոգրամ մարիխուանա, հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

«Մայիսի 21-ին՝ ժամը 20․20-ին, Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղի մոտ, իրավապահները կանգնեցրին «Մերսեդես» մակնիշի մի մեքենա։ Ձերբակալման պահին վարորդն ու ուղևորը փորձել են դիմել փախուստի․ նրանցից մեկը՝ Վերին Պտղնի գյուղի բնակիչ 34-ամյա տղամարդը նետել է թմրանյութով փաթեթը։ Նա և մայրաքաղաքի Քոչարյան փողոցի բնակիչ 36-ամյա տղամարդը ձերբակալվել ու մեքենայով հանդերձ տեղափոխվել են Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչություն, իսկ «Մերսեդեսը»՝ պահպանվող հատուկ տարածք», - մշված է հաղորդագրության մեջ։

Ինչպես հայտնում են գերատեսչությունից, 34-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանա և կանեփի սերմ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված դեպքի վայրի զննությամբ նետած փաթեթում հայտնաբերվել է մոտ 10 կիլոգրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված։

Երկուսն էլ ձերբակալվել են։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։