Սպանվել է իր կողմից նվիրած զենքով․ Ծաղկունքում 48–ամյա տղամարդը ոչ սթափ վիճակում որսորդական հրացանով սպանել է 62–ամյա ազգականին

30.05.2026, 22:27
Ծաղկունքում 48–ամյա տղամարդը ոչ սթափ վիճակում որսորդական հրացանով սպանել է 62–ամյա ազգականին
Սպանվել է իր կողմից նվիրած զենքով․ Ծաղկունքում 48–ամյա տղամարդը ոչ սթափ վիճակում որսորդական հրացանով սպանել է 62–ամյա ազգականին

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Մայիսի 30-ին`ժամը 8:59-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ծաղկունք բնակավայրում վիճաբանության ձայներ են լսվել, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Նշված վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբեր։ Պարզվել է, որ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում Ծաղկունքի բնակիչ 62-ամյա տղամարդուն որսորդական հրացանով ոչ սթափ վիճակում կրակել և կյանքից զրկել է նույն գյուղի բնակիչ նրա 48-ամյա ազգականը։

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները դեպքից րոպեներ անց հայտնաբերել և անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալել ու բաժին են տեղափոխել 48-ամյա տղամարդուն։

«Հայտնաբերվել է նաև որսորդական հրացանը: Հարկ է նշել, որ ոստիկանները շուրջ մեկ տարի առաջ առգրավել են Ծաղկունք գյուղի 48-ամյա բնակչի անունով հաշվառված որսորդական զենքը: Իսկ ինչ վերաբերում է հանցագործության գործիք զենքին, ապա, ըստ նախնական տեղեկությունների, ամիսներ առաջ նշված զենքը 62-ամյա ազգականն էր նվիրել 48-այմա տղամարդուն», – նշվում է հաղորդագրության մեջ։

Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: