Ուժեղ քամու հետևանքով Երևանում և մարզերում տապալվել են ծառեր, էլեկտրական սյուներ

30.05.2026, 10:24
Ուժեղ քամին վնասներ է հասցրել Երևանում և մարզերում
Ուժեղ քամու հետևանքով Երևանում և մարզերում տապալվել են ծառեր, էլեկտրական սյուներ

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Մայիսի 29-ին, ՀՀ ՆԳՆ 112 և մարզային օպերատիվ կառավարման կենտրոններ մի շարք ահազանգեր են ստացվել քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ, հաղորդում է Փրկարար ծառայությունը։

Երևան քաղաքի վարչական շրջաններում, Վայոց Ձորի, Սյունիքի, Շիրակի, Արմավիրի, Արարատի, Արագածոտնի մարզերում ահազանգեր են ստացվել տապալված ծառերի, էլեկտրական սյուների, ինչպես նաև պոկված կառուցատարրերի և թիթեղների վերաբերյալ։

Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։

Տեղում իրականացվել են տապալված ծառերի մասնատման, հեռացման, պոկված թիթեղների ապամոնտաժման, տարածքի սահմազատման և այլ համապատասխան աշխատանքներ։ Բոլոր ահազանգերը սահմանված կարգով սպասարկվել են: