Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնում. «BMW»-ն գլխիվայր հայտնվել է ձորակում. կա 1 զոհ, 3 վիրավոր
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի․/Նովոստի-Արմենիա/. Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 13։40-ի սահմաններում Աշտարակ-Երզնկա ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում ֿ«BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել ձորակում։
Ինչպես հայտնում է կայքը, վթարի հետևանքով Կոտայքի մարզի բնակիչ 18-ամյա Ա․ Ս․-ն տեղում մահացել է, իսկ Կոտայքի մարզի բնակիչ 18-ամյա Հ․ Հ․-ն, Երևանի բնակիչներ 16-ամյա Ռ․ Ա․-ն և 18-ամյա Դ․ Թ․-ն, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիների և ըստ քաղաքացներին հայտնածի օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանեկ ՀՀ ՆԳՆ ՓԾ փրկարարները։ Մահացածի մարմինը ձորից պատգարակով դուրս է բերվել և մոտեցվել դիատարին։
Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է, թե ով է վարել ավտոմեքենան։
Կայքի տեղեկություններով մահացածն ու վիրավորները իրենց ընկերների հետ մեկնում էին վիրավորներից մեկի ծնունդը նշելու։

