ՀՀ իրավապահ և ինստիտուցիոնալ համակարգը բավարար կայացած է, որպեսզի «բնում խեղդի» հեղաշրջման ցանկացած փորձ․ Փաշինյանը՝ հնարավոր հեղաշրջման մասին

28.05.2026, 14:50
Եթե Ռոբերտ Քոչարյանը էնքան է իրականության զգացումը կորցրել, որ մտածում է, որ  ընտրություններում կարող է հաղթել, ես դրա վերաբերյալ անիմաստ եմ համարում որևէ մեկնաբանություն ասել, մնում է միայն կարեկցել այդ մարդուն, հայտարարել է Փաշինյանը
ՀՀ իրավապահ և ինստիտուցիոնալ համակարգը բավարար կայացած է, որպեսզի «բնում խեղդի» հեղաշրջման ցանկացած փորձ․ Փաշինյանը՝ հնարավոր հեղաշրջման մասին

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի․/Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը։

Ընտրողների հետ հանդիպման ժամանակ Քոչարյանը հայտարարել է, որ եթե իշխանությունները «փորձեն լկտիաբար հաղթանակը տանել մեզնից, ստանալու են հեղափոխություն»։

«Ինչ վերաբերում է «պերևարոտին» (հեղափոխությանը, խմբ․) Հայաստանի իրավապահ և ինստիտուցիոնալ համակարգը բավարար չափով կայացած է, որպեսզի բնում խեղդի ցանկացած հեղաշրջման փորձ։ Իսկ եթե Ռոբերտ Քոչարյանը էնքան է իր իրականության զգացումը կորցրել, որ մտածում է, որ ինքը Հայաստանի Հանրապետությունության ընտրություններում կարող է հաղթել, ես դրա վերաբերյալ, ճիշտն ասած, անիմաստ եմ համարում որևէ մեկնաբանություն ասել, մնում է միայն կարեկցել այդ մարդուն», – հայտարարել է Փաշինյանը։