Երևանում 17 ավտոբուսներ այսօր կփոխեն իրենց երթուղին
28.05.2026,
10:23
Այսօր տոնական զորահանդեսի կապակցությամբ 17 ավտոբուսներ կփոխեն իրենց երթուղին
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր Հանրապետության հրապարակում կազմակերպված տոնական զորահանդեսի կապակցությամբ 17 ավտոբուսներ կփոխեն իրենց երթուղին։
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ պայմանավորված տոնական միջոցառումներով` այսօր Հանրապետության հրապարակով ու հարակից փողոցներով անցնող թիվ 22, 33, 44, 97, 54, 58, 67, 7, 11, 16, 20, 23, 27, 34, 43, 61, 47 երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոցները կշրջանցեն նշված հատվածները։

