ՀՀ ԱԳՆ-ն ստացել է ՌԴ էներգետիկայի նախարարի նամակը գազային համաձայնագրի վերաբերյալ
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի․/Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԳՆ-ն ստացել է ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևի նամակը՝ ուղղված ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։
«Ժամը 15:00-ի դրությամբ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն ուղղված նամակը ստացվել է։ Այն փոխանցվել է, կուսումնասիրվի, և հայկական կողմն ըստ անհրաժեշտության կարձագանքի»,- «Արմենպրես»-ին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
Գազի և ադամանդների մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ռուսաստանը ծանուցել է հայկական կողմին՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացը շարունակելու դեպքում գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդների մատակարարման մասին 2013 թվականի համաձայնագրի հնարավոր կասեցման կամ չեղարկման մասին։ Նրա խոսքով՝ նամակը հայկական կողմին է փոխանցվել Երևանում ՌԴ դեսպանատան միջոցով և հասցեագրված է եղել ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը։
2013 թվականի համաձայնագիրը նախատեսում է դեպի Հայաստան գազի, նավթամթերքի և ադամանդների առանց մաքսազերծման մատակարարումներ ներքին սպառման համար և արգելում է դրանց վերաարտահանումը երրորդ երկրներ։

