Դիլիջան-Իջևան ճանապարհից Պարզ լիճ տանող հատվածում երթևեկը կսահմանափակվի
27.05.2026,
12:33
Դիլիջան-Իջևան ճանապարհից Պարզ լիճ տանող հատվածում երթևեկությունը կսահմանափակվի
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Դիլիջան-Իջևան ճանապարհից Պարզ լիճ տանող հատվածում երթևեկությունը կսահմանափակվի։
Ինչպես հայտնում է Ներքին գործերի նախարարությունը, մայիսի 30-ին անցկացվելիք «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի մրցաշարի շրջանակում ժամը 8-ից մինչև ժամը 13․00-ն Դիլիջան-Իջևան ավտոճանապարհից դեպի Պարզ լիճ տանող հատվածում երթևեկությունը կսահմանափակվի։
«Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը», – նշվում է հաղորդագրության մեջ։

