Գյումրու քաղաքապետի որդի Սպարտակ Ղուկասյանը երեք ամսով կալանավորվել է

27.05.2026, 10:58
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի տնային կալանքը դատարանի որոշմամբ փոխարինվել է կալանավորմամբ
Գյումրու քաղաքապետի որդի Սպարտակ Ղուկասյանը երեք ամսով կալանավորվել է

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի տնային կալանքը դատարանի որոշմամբ փոխարինվել է կալանավորմամբ։ Այս տեղեկությունը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաստատել են Գլխավոր դատախազությունից։

«Նա կալանավորվել է «Խուլիգանություն» հոդվածով», - հայտնել են գերատեսչությունից։

2025 թվականի նոյեմբերին Սպարտակ Ղուկասյանը նույնպես կալանավորվել էր 2 ամսով։ Սեպտեմբերի 12-ից Սպարտակ Ղուկասյանը գտնվում էր տնային կալանքի տակ, նա մեղադրվում է «բռնության գործադրմամբ շորթման» մեջ։ Հետո կալանքը փոխարինվել էր տնային կալանքով։

Ինչ վերաբերում է Վարդան Ղուկասյանին, նա ևս յոթ քաղաքացիների հետ միասին անցնում է քրեական գործով, որը հարուցվել է 2025թ․–ին հոկտեմբերի 20-ին Հակակոռուպցիոն կոմիտեում՝ շորթման և կաշառք ստանալու հատկանիշներով։