Հայաստան արկտիկական ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցում, օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով․ Սուրենյան (ՎԻԴԵՈ)

27.05.2026, 10:42
Ջերմաստիճանը կնվազի 8–10 աստիճանով, Հայաստանին ցիկլոն է մոտենում․ ՎԻԴԵՈ
Հայաստան արկտիկական ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցում, օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով․ Սուրենյան (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի․/Նովոստի-Արմենիա/․ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ներկայացրել է առաջիկա օրերի սպասվող եղանակային կանխատեսումը։

«Այսօր ողջ օրվա ընթացքում և վաղը՝ մինչև երեկո, Հայաստանը գտնվելու է հարավարևմտյան արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչի արդյունքում հանրապետթյան ողջ տարածքում սպասվում է ջերմ և առանց տեղումների եղանակ», - ասաց Սուրենյանը Facebook-յան իր էջում հրապարակած տեսանյութում։

Նա հայտնեց, որ մայիսի 29-30-ին երկիրը գտնվելու է Սև ծովից ներթափանցող ցիկլոնի ազդեցության գոտում, ինչի արդյունքում հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, ամպրոպների ժամանակ` քամու ուժգնացում մինչև 20մ/վ արագությամբ։

Նրա խոսքով` օդի ջերմաստիճանը այսօր և վաղը կբարձրանա 2-4 աստիճանով, բայց մայիսի 29-30-ին հյուսիս-արևմուտքից կներթափանցեն արկտիկական ցուրտ օդային հոսանքներ, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով։

«Մայիսի 31- ից հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում տեղումները կդադարեն, և օդի ջերմաստիճանը որքան որ նվազել էր, այդքան էլ կբարձրանա», - նշեց Սուրենյանը։